Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ցավակցությունն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցածի կապակցությամբ:
«Խորը վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից», - X-ի իր էջում գրել է Խաչատուրյանը:
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ: Կան զոհեր ու վիրավորներ:
Բերման է ենթարկվել 50-ամյա բժիշկ Սաուդյան Արաբիայից։ Նա կասկածվում է մարդկանց հետ դիտավորյալ բախվելու մեջ։ Դրդապատճառները պարզ չեն։
Ցավակցություն են հայտնել նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության իշխանությունները։