Վաղը շվեյցարական Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը։
Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը վաղը Դավոսում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպելու է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։
Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ կողմերը քննարկելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը։