Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ժողովրդին


 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և նրանց պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերն ընդգծել է՝ քանի որ Իրանը նոր նախագահ է ընտրում, ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Իսլամական Հանրապետության ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների:

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ իր ուղեկցողների հետ միասին, զոհվեց կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնային Թեհրան:

Իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ երկրների, այդ թվում՝ հարևան Հայաստանի և Արդբեջանի ղեկավարները, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG