Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Բելգիան անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դը Քրուին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դը Քրուին, արխիվ

Բելգիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դը Քրուին մայիսի 28-ին համաձայնագիր ստորագրեցին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, X սոցցանցում արված գրառմամբ՝ տեղեկացնում է Ուկրաինայի նախագահը։

Տասը տարի ժամկետով նախատեսված համաձայնագիրը ներառում է 977 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը, որն այս տարի Բելգիան տրամադրում է Ուկրաինային։ Ըստ համաձայնագրի՝ մինչև 2028 թվականը Բելգիան 30 միավոր F-16 կործանիչներ է տրամադրելու Ուկրաինային։ Առաջին կործանիչներն Ուկրաինան այս տարի արդեն ստացել է։

Զելենսկին Բելգիայից մեկնելու է Պորտուգալիա։ Երեկ նա Իսպանիայում էր, որտեղ անվտանգության համաձայնագիր է ստորագրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG