Մատչելիության հղումներ

Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է ստեղծել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի ու ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի ու ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի, արխիվ

Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է ստեղծել։ Այսօր Վլադիմիր Զելենսկու նախագահությամբ անցկացված հեռավար խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Նրա խոսքով՝ Կուրսկի մարզի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործող պարետատունը ղեկավարելու է գեներալ Էդուարդ Մոսկալևը։

Սիրսկին նաև տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Կուրսկի մարզի 72 բնակավայր, դրանց ընդհանուր տարածքը գերազանցում է հազար քառակուսի կիլոմետրը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կուրսկի մարզի 74 բնակավայրեր են գտնվում ուկրաինական ԶՈՒ վերահսկողության տակ, իսկ մեկ օր առաջ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահին հայտնել էր գրավյալ 28 բնակավայրերի մասին։ Այսօր էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական զորքերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։

Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։

XS
SM
MD
LG