Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաղորդում է ԱԹՍ հարձակումների մասին


Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն այսօր վաղ առավոտյան որսացել է մահապարտ անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Ռուսաստանի կողմից։

Ուկրաինայի զինված ուժերի փոխանցմամբ, գիշերվա ընթացքում Ռուսաստանն արձակել է 25 «Շահեդ» անօդաչու թռչող սարք, «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ, երկու С-300 կառավարվող զենիթային հրթիռներ և վեց Kh-31p հակառադարային հրթիռներ:

Հրթիռների թիրախ են դարձել Կիևի, Խերսոնի, Չերկասի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի շրջանները։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG