Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության նահանջով. Սալիվան


Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության նահանջով։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կա՛մ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կա՛մ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին:

«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության նահանջով», - գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում:

«Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին, թե ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին», - նշել է նա:

Նահանգներն աջակցում է վրաց ժողովրդին, հավելել է Սալիվանը։

Օրինագիծը սահմանում է, որ կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը արտերկրից են ստանում, պետք է գրանցվեն որպես «օտար ազդեցության գործակալներ»։ Սա քաղաքական ճգնաժամ է առաջացրել Վրաստանում, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ետ կանչել այս օրինագիծը։

Վրաստանի խորհրդարանն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երրորդ և վերջին ընթերցմամբ քվեարկության կդնի առաջիկա երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG