Մատչելիության հղումներ

Իրանում կախաղան են բարձրացրել յոթ մարդու, այդ թվում՝ երկու կնոջ․ իրավապաշտպաններ


Իրան, արխիվային լուսանկար
Իրան, արխիվային լուսանկար

Շաբաթ օրը Իրանում կախաղան են բարձրացրել առնվազն յոթ մարդու, այդ թվում՝ երկու կնոջ։

53-ամյա Փարվին Մուսավիին բանտում մահապատժի են ենթարկել թմրանյութերի հետ կապված տարբեր գործերով դատապարտված հինգ տղամարդկանց հետ միասին, հայտնում է Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների խումբը։ Իսկ Նիշապուր քաղաքում Ֆաթեմեհ Աբդուլահի անունով 27-ամյա կինը կախաղան է բարձրացվել ամուսնու սպանության մեղադրանքով։

Իրավապաշտպան կառույցի տվյալներում՝ այս տարի Իրանում առնվազն 223 մահապատիժ է կիրառվել, որոնցից առնվազն 50-ը՝ մայիսին:

«Մահապատժի ենթարկվածները երկրի աղքատ և մարգինալացված խավերից են և չեն ունեցել պատշաճ ընթացակարգով արդար դատավարություններ»,- հայտարարում են իրանցի իրավապաշտպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG