Մատչելիության հղումներ

Թուրքիայում հերթական քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում


Թուրքիա - Աբդուլա Զեյդանի հաղթանակը Վանի ՏԻՄ ընտրություններում, ապրիլ, 2024թ.
Թուրքիա - Աբդուլա Զեյդանի հաղթանակը Վանի ՏԻՄ ընտրություններում, ապրիլ, 2024թ.

Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Քրդերով բնակեցված Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը:

2024 թվականի մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG