ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել:
«Ես ցանկանում եմ, որ Իրանը հզոր ու հաջողակ երկիր լինի, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է Թրամփը սոցցանցի Truth Social հարթակում։
Նա խիստ չափազանցված է համարում տեղեկությունները, թե Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են Իրանը մոխիրների վերածել։ Նահանգների նախագահը շեշտել է՝ «պետք է անհապաղ սկսենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոնախմբություն», երբ այն ստորագրվի: