ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Մոսկվայի կողմից ազատ արձակված ամերիկացի ուսուցչին: Նա նշել է, որ Ռուսաստանը փետրվարի 12-ին կազատի ևս մեկ ամերիկացու:
Թրամփն ասել է, որ Մարկ Ֆոգելի վերադարձը երեքուկես տարի ռուսական բանտում գտնվելուց հետո վկայում է Ռուսաստանի «բարի կամքի» մասին՝ Ուկրաինայում պատերազմի առումով։ «Կարծում եմ, որ սա կարող է լինել շատ կարևոր տարր, պատերազմն ավարտելու մեծ մասը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Ես ինձ զգում եմ որպես Երկրի ամենահաջողակ մարդն այս պահին»,- ասել է Ֆոգելը։
Մարկ Ֆոգելը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «եղել է շատ մեծահոգի՝ ինձ ներում շնորհելով»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփի հատուկ բանագնացՍթիվ Ուիթքոֆին, ով փետրվարի 11-ին մեկնել է Ռուսաստան, հանդիպել Պուտինի հետ և ուղեկցել Ֆոգելին ԱՄՆ վերադառնալիս։
Թրամփը չի հայտնել, թե ով է ազատ արձակվելու փետրվարի 12-ին: Նա ասել է, որ այդ անձը «շատ առանձնահատուկ» է և լրատվամիջոցներին ծանոթ:
Մարկ Ֆոգելը ձերբակալվել է ռուսական ոստիկանության կողմից 2021 թվականին Մոսկվա ժամանելուն պես՝ բժշկական մարիխուանա պահելու համար, որն ըստ նրա, նշանակվել էր մեջքի վիրահատությունից հետո: Ֆոգելը մեկ տարի անց դատապարտվել էր:
Սպիտակ տունը նշել էր, որ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, սակայն չէր հայտնել, թե թե ում է ազատ արձակել նրա դիմաց։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ