ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևում տեղի ունեցած հերթական մահաբեր հարձակումից հետո այդ գործողությունն անվանել է «զզվելի» և խոստացել նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:
ՄԱԿ-ում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջոն Քելլին հուլիսի 31-ին Անվտանգության խորհրդին ասել է, որ Թրամփը վճռական է՝ պահանջելով, որ մինչև օգոստոսի 8-ը Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավելել է, որ վեց ամսվա դիվանագիտական գործընթացից հետո Թրամփը շուտով ստիպված կլինի որոշել՝ արդյոք շարունակել հրադադարի իր ջանքերը, եթե կողմերից մեկը հրաժարվի համաձայնել։
Հուլիսի 30-ից 31-ի գիշերը ռուսական հրթիռային և դրոնային հարձակման արդյունքում Կիևում զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, և վիրավորվել՝ շուրջ 150-ը։ Համաձայն Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի՝ հարված է հասցվել ավելի քան 100 օբյեկտի։
Մանրամասները տե՛ս այստեղ