Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո հայտարարել է, որ կա ըմբռնում, թե Դոնալդ Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել պատերազմի ավարտից հետո:
Զելենսկին ասել է, որ Թրամփը կարող է դառնալ «խաղի կանոններ փոխող» գործոն Ուկրաինայի համար։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ նախագահ Թրամփը պատրաստ է Ուկրաինային տալ անվտանգության երաշխիքներ այս պատերազմի ավարտից հետո», – ասել է նա:
Ուկրաինայի նախագահը կառուցողական է որակել Թրամփի հետ զրույցը՝ նշելով, որ քննարկել են Ռուսաստանի տնտեսական դժվարությունները: