ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում մայիսի հրապարակված որոշման մեջ:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը ԱՄՆ-ում կհռչակի համապատասխանաբար Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրեր: Այն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ավելին է արել, քան ցանկացած այլ երկիր Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար:
Հաղթանակի տոնը ակտիվորեն նշում են նաև Ռուսաստանը և Եվրոպան: