ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Գրենլանդիան և որ Դանիային չի կարելի վստահել կղզու պաշտպանությունը, հայտնում է Reuters-ը:
«Գրենլանդիան շատ կարևոր է ազգային անվտանգության համար, այդ թվում՝ Դանիայի անվտանգության համար: Եվ խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը կամ Չինաստանը ցանկանան օկուպացնել Գրենլանդիան, Դանիան փաստացի ոչինչ չի կարող անել, մինչդեռ մենք կարող ենք անել ամեն ինչ։ Դուք դա տեսաք անցած շաբաթ Վենեսուելայի օրինակով», - լրագրողների ասել է Թրամփը:
Չորեքշաբթի Սպիտակ տանը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Դանիան կձևավորեն աշխատանքային խումբ՝ կղզուն առնչվող հարցերի լայն շրջանակը քննարկելու համար։
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը պարբերաբար է խոսել Գրենլանդիան վերցնելու մտադրության մասին: Վենեսուելայի նախագահին ձերբակալելու հատուկ գործողությունից հետո կրկին անդրադարձավ թեմային: Դանիան և Գրենլանդիան մշտապես դեմ են արտահայտվել կղզու նկատմամբ Թրամփի նկրտումներին: