Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է արել Ուկրաինային ընտրություններ անցկացնել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ նախագահական ընտրություններ անցկացնել՝ նշելով, թե գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի։

Նման տվյալներով հարցում մինչ օրս չի հրապարակվել, և պարզ չէ, թե որտեղից է ԱՄՆ նախագահին այս տեղեկությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զելենսկուն մի քանի անգամ անվանել է «ոչ լեգիտիմ»։

Թրամփն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման գաղափարը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ անձամբ իրենն է և «այլ երկրներինը»՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսին։ Ընտրությունները պետք է անցկացվեին 2024-ին, սակայն ռազմական դրության պայմաններում օրենքն արգելում է ընտրություններ անցկացնել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը կողմ է հետևյալ ծրագրին՝ զինադադար, ընտրություններ և վերջնական խաղաղության համաձայնագիր։ Նման ծրագրի գոյությունը պաշտոնապես չի հաստատվել, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն կեղծիք է անվանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG