ԱՄՆ նախագահն անուղղակի քննադատել է Ռուսաստանի անգործությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում: Դոնալդ Թրամփի հայտարարությունը հնչել է իր հատուկ բանագնացի և Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման նախաշեմին։
«Ռուսաստանը պետք է սկսի գործել», - Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Հարևան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արյունալի պատերազմը նախագահ Թրամփը որակել է «անիմաստ» և հավելել, որ այն «երբեք չպետք է տեղի ունենար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ