ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել մի շարք ապրանքների ներմուծման վրա և նվազեցնել ներքին արտադրության հարկերը, այս մասին գրում է Bloomberg-ը։
«Մենք շուտով մաքսատուրքեր կսահմանենք արտասահմանյան արտադրության համակարգչային չիպերի, կիսահաղորդիչների և դեղագործական ապրանքների վրա՝ այդ կարևոր ապրանքների արտադրությունը Միացյալ Նահանգներ վերադարձնելու համար», - ասել է Թրամփը Ներկայացուցիչների պալատի անդամներին Մայամիի իր Դորալ հանգստավայրում:
Կիսահաղորդիչների համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ամերիկյան չիպեր արտադրող Nvidia-ն կորցրել է 600 միլիարդ դոլար՝ չինական DeepSeek արհեստական ինտելեկտի մոդելի գործարկման ֆոնին:
Թրամփն ասել է՝ եթե բիզնեսը չի ցանկանում բարձր մաքսատուրքեր վճարել, ապա պետք է իր գործարանը կառուցի «հենց այստեղ՝ Ամերիկայում»։