Մատչելիության հղումներ

Մայք Ուոլցը Զելենսկու հայտարարությունը համարել է «լավ, դրական առաջին քայլ»


ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կդիտարկի Ուկրաինային աջակցությունը վերականգնելու հնարավորությունը, եթե խաղաղության բանակցությունները կազմակերպվեն, ու փոխվստահություն լինի, հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News -ին տված հարցազրույցում։

Ուոլցը Զելենսկու երեկվա հայտարարությունը, որ ինքն ու թիմը պատրաստ են աշխատել նախագահ Թրամփի հետ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար, համարել է «լավ, դրական առաջին քայլ»։

Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին և հավաստիացրել՝ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG