Մատչելիության հղումներ

Թրամփը Իսրայելի նախագահին խնդրել է ներում շնորհել Նեթանյահուին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ հորդորելով քննարկել վարչապետ Բենյամին Նեթանյահուին ներում շնորհելու հարցը, հայտնում է Հերցոգի գրասենյակը։

Նեթանյահուի դեմ քրեական երեք գործ է հարուցվել 2019 թվականից, այդ թվում՝ գործարարներից մոտ 210 հազար դոլարի նվերներ ստանալու մեղադրանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

«Չնայած ես անվերապահ հարգում եմ Իսրայելի արդարադատության համակարգի անկախությունը, կարծում եմ, որ այս «գործը Բիբիի դեմ», որը երկար ժամանակ պայքարել է ինձ հետ, այդ թվում՝ Իսրայելի շատ կոշտ հակառակորդի՝ Իրանի դեմ, քաղաքական, անհիմն հետապնդում է», - գրել է Թրամփը նամակում, որի տեքստը հրապարակել է Հերցոգի գրասենյակը։

Թեև Իսրայելի նախագահը մեծամասամբ արարողակարգային դեր ունի, Հերցոգը կարող է հանցագործներին ներում շնորհել։ Այդ խնդրանքով ԱՄՆ նախագահը նրան դիմել էր նաև անցած ամիս՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG