Մատչելիության հղումներ

Թրամփը հնարավոր է չմասնակցի G20-ի գագաթնաժողովին Հարավային Աֆրիկայում՝ այդ երկրի քաղաքականության պատճառով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հնարավոր է չմասնակցի առաջիկա «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերին Հարավային Աֆրիկայում, և փոխարենը կարող է մեկ ուրիշին ուղարկել՝ ներկայացնելու Միացյալ Նահանգները։ Թրամփը որպես պատճառ նշել է Հարավային Աֆրիկայի «վատ քաղաքականությունը»։

Թրամփը բազմիցս քննադատել է Հարավային Աֆրիկայի՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես՝ նա դեմ է երկրի հողային քաղաքականությանը, ինչպես նաև՝ Գազայի պատերազմում Իսրայելին ներկայացված ցեղասպանության մեղադրանքին։

Փետրվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ կրճատելու ԱՄՆ ֆինանսական աջակցությունը Հարավային Աֆրիկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG