Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է, որ շաթդաունի շուրջ հանդիպում չի լինի, մինչև կառավարությունը չվերսկսի աշխատանքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է դեմոկրատ օրենսդիրների խնդրանքը՝ հավաքվել, մինչև չավարտվի արդեն ավելի քան երեք շաբաթ շարունակվող շաթդաունը (shutdown)։

«Կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նրանք թույլ տան, որ երկիրը վերաբացվի»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի և Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի առաջարկը՝ հանդիպել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»։

Դեմոկրատական խմբակցության գրեթե բոլոր սենատորները հրաժարվում են աջակցել հանրապետականների կողմից առաջ քաշված ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին, եթե Թրամփը և բավարար թվով հանրապետական օրենսդիրներ չհամաձայնեն երկարաձգել «Առողջապահական մատչելիության մասին» ակտի ուժեղացված հարկային արտոնությունը, որի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG