Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է՝ Նեթանյահուն իրեն չի տեղեկացրել Քաթարին հարվածելուց առաջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախապես չի տեղեկացրել իրեն Իսրայելի կողմից քաթարում անցյալ շաբաթ իրականացված հարձակման մասին, հայտնում է Reuters-ը։

Թրամփի մեկնաբանությունը հնչել է Axios-ի այն հայտարարությունից հետո, որ Նեթանյահուն ԱՄՆ նախագահին տեղեկացրել է հարվածի մասին որոշ ժամանակ առաջ։

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ իրենք տեղեկացվել են միայն այն ժամանակ, երբ հրթիռները օդում են եղել, ինչը Թրամփին հնարավորություն չի տվել հակադրվել հարվածին։

Նախորդ շաբաթ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Քաթարի մայրաքաղաքում գտնվող շենքին, որտեղ խորհրդակցում էին պաղեստինյան «Համաս»-ի քաղաքական ղեկավարները՝ սպանելով նրանցից հինգին։ Դոհայում քննարկում էր Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Սպանվել է նաև Քաթարի անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը լիովին արդարացված էր, իսկ մի շարք երկրներ դատապարտեցին Իսրայելի հարվածները:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG