ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի 2028-ի նախագահական ընտրություններին, եթե պարտվի այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում։
Հարցին, թե ևս մեկ անգամ կառաջադրվի, եթե պարտվի նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, Թրամփը պատասխանել է․ - «Ո՛չ, չեմ կարծում»։
Թրամփը չի բացառել իր պարտությունը, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անգամ «բավականին հաջողակ կլինեն»։
78-ամյա Թրամփը երեք անգամ անընդմեջ եղել է հանրապետականների թեկնածուն նախագահական ընտրություններում։
Նախկինում գործիչը հազվադեպ էր ընդունում ընտրություններում պարտվելու հավանականությունը, բայց չորս օրվա ընթացքում նա երկրորդ անգամ է նշում պարտության հավանականության մասին։