ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Սաուդյան Արաբիայում։
ԱՄՆ նախագահը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին նաև ասել է, որ ակնկալում է՝ ավելի ուշ կայցելի Ռուսաստան, իսկ Պուտինը կայցելի ԱՄՆ։
Ուկրաինա այցելության մասին Թրամփն ասել է, որ «կմտածի այդ մասին»։
Նրա խոսքով՝ ինքը, Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլորն էլ խաղաղություն են ուզում։
Ճեպազրույցի նախօրեին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Դրանից հետո Թրամփը զրուցել է Զելենսկիի հետ։