Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Կանադայից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50 տոկոս


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է հավելյալ 25 տոկոս մաքսատուրք ավելացնել Կանադայից Միացյալ Նահանգներ ներմուծվող պողպատի ու ալյումինի բոլոր ապրանքների համար՝ դրանց ընդհանուր մաքսատուրքը հասցնելով 50 տոկոսի։

Մարտի 4-ից Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր է կիրառում Կանադայից, ինչպես նաև Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչի մասին նա հայտարարել էր նախընտրական արշավի ժամանակ։ Կանադայի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահին մեղադրել էր դաշնակցի դեմ առևտրային պատերազմ սկսելու մեջ՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG