Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կործանել Մասկի ընկերությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ չի պատրաստվում կործանել Իլոն Մասկի ընկերությունները՝ դադարեցնելով դաշնային սուբսիդիաները, և որ ցանկանում է, որ տեխնոլոգիական ձեռնարկատիրոջ բիզնեսները զարգանան։

Թրամփի այս հայտարարությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ վերջինիս և իր նախկին մերձավոր դաշնակցի միջև բացահայտ հակասություններ ծագեցին՝ կապված հարկային օրենսդրության հետ։ Հուլիսին Մասկը հայտարարեց նոր քաղաքական կուսակցության հիմնադրման մասին՝ ընդգծելով, որ Թրամփի «մեծ ու գեղեցիկ» հարկային օրինագիծը կարող է սնանկացնել Ամերիկան։

«Ես ցանկանում եմ, որ Իլոնն ու մեր երկրի բոլոր բիզնեսները ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՄԲ զարգանան», - գրել է նա սոցիալական ցանցում:

Իր հերթին Մասկը X հարթակում արձագանքել է, որ Թրամփի հիշատակած «սուբսիդիաները» պարզապես գոյություն չունեն։

Նա հավելել է, որ SpaceX-ը շահել է NASA-ի պայմանագրերը՝ աշխատելով ավելի արդյունավետ ու էժան։

Թրամփի գրառումը հաջորդել է Մասկի նախազգուշացմանը Tesla-ի ներդրողներին, ըստ որի՝ ԱՄՆ կառավարության կողմից էլեկտրական մեքենաների արտադրությանն ուղղված աջակցության կրճատումը կարող է առաջիկա ամիսներին ընկերության համար «թեժ եռամսյակների» հանգեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG