Մատչելիության հղումներ

Թրամփը ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակ է ստացել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակ է ստացել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ: Այն անցկացվել է Վաշինգտոնում:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և իմ հրաշալի առաջին տիկնոջը։ Շնորհակալություն, Մելանյա՛», - ասել Է Թրամփը՝ ստանալով մրցանակը:

Մրցանակի մասին տեսահոլովակում ընդգծել են, որ Թրամփն այն ստանում է, մասնավորապես ամբողջ աշխարհում մի քանի զինված հակամարտություններ ավարտին հասցնելու, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտին հասցնելու շարունակական ջանքերի համար:

ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակը հիմնադրվել է 2025 թվականին, Թրամփը դարձել է դրա առաջին դափնեկիրը:

Թրամփը բազմիցս հայտարարել է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու իր ցանկության մասին, սակայն այս տարի դա նրան չի հաջողվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG