Մատչելիության հղումներ

Թրամփը Պեկինին, Մոսկվային և Փհենյանին մեղադրում է ԱՄՆ-ի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում են Պեկինի հրապարակում հետևել շքերթին, 3-ը սեպտեմբերի, 2025թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում են Պեկինի հրապարակում հետևել շքերթին, 3-ը սեպտեմբերի, 2025թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ Պեկինում անցկացված ռազմական շքերթին անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին, Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել է Միացյալ Նահանգների դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Սպիտակ տան ղեկավարը հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Սի Ծինփինը կհիշի «այն հսկայական աջակցությունը», որը Վաշինգտոնը «ցուցաբերել է Չինաստանին՝ իր ազատությունն անբարյացկամ օտարերկրյա զավթիչից պաշտպանելու համար»։

Թրամփը Չինաստանին և Սի Ծինփինին «հրաշալի տոն» է մաղթել և խնդրել փոխանցել իր «ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին», որոնք, իր համոզմամբ, «մասնակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ դավադրությանը»:

Կրեմլը հերքել է ԱՄՆ նախագահի պնդումները, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի առաջնորդները «որևէ դավադրություն չեն կազմակերպել»։

Ռազմական շքերթին Պեկինում հետևել են մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG