ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ չեղարկել է Վենեսուելայի դեմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը՝ այդ երկրի հետ համագործակցությունից հետո։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վենեսուելան լավ են համագործակցում միմյանց հետ՝ հավելելով, որ «խոշոր նավթային» ընկերությունները Վենեսուելայում կներդնեն առնվազն 100 միլիարդ դոլար։
ԱՄՆ նախագահը, սակայն, հավելել է, որ Վենեսուելայում գտնվող բոլոր նավթատարները «անվտանգության նկատառումներից ելնելով կմնան իրենց տեղում»։
Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ն հիմա «շատ լավ է համագործակցում» նավթի աշխարհի ամենահարուստ պաշարներն ունեցող երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ:
«Մենք Վենեսուելան կվերականգնենք շատ շահավետ ձևով։ Մենք օգտագործելու ենք նավթը և վերցնելու ենք նավթը: Մենք իջեցնում ենք նավթի գինը և ստացված գումարը տալու ենք Վենեսուելային, որը դրա կարիքը չափազանց շատ ունի», - հայտարարել է Թրամփը: