Մատչելիության հղումներ

Թրամփը 50 օր ժամանակ է տալիս Պուտինին պատերազմը դադարեցնելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 14-ը հուլիսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 14-ը հուլիսի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի, ապա Վաշինգտոնը Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «շատ խիստ» մաքսատուրքեր կսահմանի: Սպիտակ տան Օվալաձև սենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հստակեցրել է՝ ընդհուպ 100 տոկոս մաքսյին դրույքաչափ:

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ առևտուրը կարող է լավ գործիք լինել պատերազմները դադարեցնելու հարցում:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոնը և դաշնակիցները համաձայնության են եկել Ուկրաինա զենք ուղարկելու հարցում: «Մենք կարտադրենք զենք, բայց նրանք [ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունները] կվճարեն դրա համար, այլ ոչ թե մենք», - ասել է Թրամփը` չհստակեցնելով, սակայն, թե ինչ զենքի մասին է խոսքը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG