Դավոսում այսօր հանդիպել են ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թրամփն ու Ալիևը անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։
Պետության ղեկավարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։
Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։
Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց: