Մատչելիության հղումներ

Թրամփն արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հրահանգ է ստորագրել, որով արգելում է 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ՝ նշելով, որ այս քայլը անհրաժեշտ է «օտարերկրյա ահաբեկիչներից» և այլ անվտանգության սպառնալիքներից պաշտպանվելու համար։

Այս որոշումը վերաբերում է հետևյալ երկրներին՝ Աֆղանստան, Մյանմար, Չադ, Կոնգո, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։

Իսկ Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքը մասնակիորեն կսահմանափակվի։

«Մենք չենք թույլատրի, որ մեր երկիր մուտք գործեն մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել մեզ»,-ասել է Թրամփը X սոցիալական ցանցում տարածած տեսաուղերձում՝ հավելելով, որ այս ցուցակը կարող է վերանայվել, և հնարավոր է նոր երկրներ ավելացվեն։

Կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրն է 2025 թ. հունիսի 9-ին:

Թրամփն իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում հայտարարել էր յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքի արգելքի մասին, որը մի քանի վերանայումներից հետո հաստատվել էր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից 2018-ին։

Նրան հաջորդած դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը չեղարկել էր այդ արգելքը 2021-ին՝ այն անվանելով «ազգային խղճի վրա դաջված բիծ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG