Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) թողնել 300-ից պակաս աշխատակից՝ գործակալության ամբողջ աշխարհում ավելի քան 10,000 աշխատակիցներից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չորս աղբյուրի։
Ծրագրին ծանոթ չորս աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ գործակալությունում միայն 294 աշխատակից կպահպանի աշխատանքը, այդ թվում՝ միայն 12-ը Աֆրիկայի բյուրոյում և ութը՝ Ասիայի։
«Սա անընդունելի է», - ասել է Բրայան Էթվուդը, ով ավելի քան վեց տարի աշխատել է USAID-ի ղեկավարի պաշտոնում և հավելել, որ աշխատակիցների հեռացումը «կսպանի գործակալությունը, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց օգնություն է ցուցաբերել ամբողջ աշխարհում»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել է՝ ժամանակավոր ինքը կտնօրինի կառույցը: Պետքարտուղարը գործակալությանն անհնազանդության ու Միացյալ Նահանգների շահերի հետ հաշվի չնստելու մեջ է մեղադրում, բայց և ընդգծում՝ կան ծրագրեր, որ կառավարությունն իրականացնում է այս գործակալության միջոցով և պետք շարունակել դրանք։