Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում նախատեսվում են հաստիքների կրճատումներ պետական հաստատությունների մեծ մասում


Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի վարչակազմը գրեթե երկու միլիոն պետական ծառայողների տեղեկացրել է պետական հաստատություններում հաստիքների կրճատման մտադրության մասին և առաջարկել է ցանկացողներին լքել աշխատանքը սեփական ցանկությամբ՝ պահպանելով աշխատավարձն ու այլ արտոնությունները ութ ամսվա ընթացքում։

Էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ պետական հաստատությունների մեծ մասում, հավանաբար, տեղի կունենան հաստիքների կրճատումներ, հեռավար աշխատողներից կպահանջվի վերադառնալ գրասենյակներ, իսկ ծառայողների մեծ մասի կարգավիճակը կփոխվի։

Այս առաջարկը չի վերաբերում զինվորականներին և ազգային անվտանգության ոլորտի աշխատակիցներին։

New York Times-ը Սպիտակ տան այս անսովոր քայլն անվանել է «ուղղակի հարձակում դաշնային բյուրոկրատիայի վրա»։

Պետական ծառայությունների հաստիքների կրճատումը, ներառյալ նախարարությունների հնարավոր կրճատումը, եղել է Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։ Պետական ծառայողներին միավորող արհմիության ղեկավարը խիստ քննադատել է Թրամփի վարչակազմի նախաձեռնությունը՝ այն անվանելով «դաշնային կառավարության զտում» և նախազգուշացնելով, որ այն բացասական հետևանքներ կունենա այն ամերիկացիների համար, ովքեր կախված են պետական ծառայությունների նորմալ գործունեությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG