Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցի այսօր Մոսկվայում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցություններին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 18-ին։
Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպմանը ամերիկյան կողմից այլ մասնակիցներ չեն լինելու։ Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրին նվիրված բանակցություններում որևէ ժամանակային սահմանափակում չի լինելու։ «Հանդիպումը կտևի այնքան որքան անհրաժեշտ լինի»,- նշել է Պեսկովը։