Մատչելիության հղումներ

Թրամփի որդին սերբ գործարարների հետ քննարկել է Սերբիայում ներդրումների հեռանկարները


ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը Բելգրադում հանդիպել է մի խումբ սերբ գործարարների հետ և քննարկել Սերբիայում ներդրումների հեռանկարները։

Erste Bank-ի գործադիր խորհրդի նախկին նախագահ Սլավկո Կարիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ մասնակցել է երեկ Սերբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, որը կազմակերպվել է ընթրիքի սեղանի շուրջ։ Գործարար Կարիչի խոսքով՝ հիմնական թեման «Սերբիայում և տարածաշրջանում ներդրումների ու բիզնես միջավայրի գրավչության հեռանկարն էր»։

Կարիչը նշել է, որ Սպիտակ տուն վերադառնալ ցանկացող Թրամփի որդու հետ քննարկել են նաև Հարավարևելյան Եվրոպայում և ԱՄՆ-ում ներդրումների նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև «այս տարածաշրջանի առավելությունները, և ինչպես լիովին իրացնել փոխադարձ գործարար համագործակցության ներուժը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG