Մատչելիության հղումներ

Թրամփի կոչից հետո էլ Իսրայելը հարվածել է Գազային


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

ԱՄՆ նախագահի կոչից հետո՝ դադարեցնել ռմբակոծել Գազան, Իսրայելը կրկին հարվածել է Գազային, հայտնում են տեղական իշխանությունները:

Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 6 մարդ Է զոհվել:

Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի՝ խաղաղության վերաբերյալ պատրաստակամություն հայտնելը: Կազմակերպությունը համաձայնել է ազատել պատանդներին և ընդունել պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագրի որոշ այլ պայմաններ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը շաբաթ օրը վաղ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «անհապաղ իրականացնել» Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատելու Թրամփի ծրագրի առաջին փուլը:

Գազայի առողջապահության մարմինների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 66 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել:

XS
SM
MD
LG