Մատչելիության հղումներ

Թրամփի կարծիքով՝ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել Պուտինի և Զելենսկիի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ, իր կարծիքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ:

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինայի առաջնորդի հետ աշխատելն ավելի դժվար է եղել, քան սպասում էր: Ավելի վաղ վարչակազմի այլ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ համաձայնության հասնելը մնում է դժվար, ու որ Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել խաղաղ բանակցություններից արագ առաջընթացի բացակայության պայմաններում:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, և շատ մարդիկ ասում էին, որ Ռուսաստանը ցանկանում է գնալ այդ ամենին։ Եվ ես կարծում եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ռուսաստանի հետ։ Մենք պետք է պպայմանավորվածության գանք Զելենսկիի հետ», - ասել Է Թրամփը լրագրողներին:

Պատասխանելով Ուկրաինային ԱՄՆ-ի առաջարկի մասին հարցին, ըստ որի Ղրիմը դե յուրե կճանաչվի որպես ռուսական տարածք, Թրամփը ուղղակիորեն չի անդրադարձել սրան՝ ասելով, որ ինքը «ֆավորիտներ չունի» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, պարզապես ցանկանում է, որ պատերազմն ավարտվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG