Մատչելիության հղումներ

Թրամփի բանագնացը կայցելի Գազայի հատված


ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը, որ հինգշաբթի հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ փորձելով փրկել Գազայի հրադադարի բանակցությունները և անդրադառնալ այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, այսօր կայցելի Գազայի հատված: Ըստ համաշխարհային սովի մոնիթորինգային կազմակերպության՝ տարածքում արդեն սով է սկսվել։

Ուիթկոֆի ժամանումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամն ավարտելու ամենարագ ճանապարհը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հանձվելն ու գերիների ազատումն է:

Ուիթքոֆը ուրբաթ կայցելի Գազա՝ ստուգելու սննդի մատակարարումը, նա մշակում է օգնության առաքումը արագացնելու պլանի վերջնականացման վրա, հայտնել է Սպիտակ տունը։

Թրամփը նախօրեին «սարսափելի» է անվանել իրավիճակը Գազայում:



XS
SM
MD
LG