ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պլանավորում է հուլիսի 14-ին այցելել Կիև։
«Մենք այնտեղ կլինենք ամբողջ շաբաթ», - Հռոմում կայացած համաժողովի ժամանակ Novosti.LIVE-ի լրագրողին ասել է Քելլոգը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է ամերիկացի պաշտոնյայի պլանավորված այցը:
«Մենք սպասում ենք նրան, և մենք ուրախ կլինենք նրան ողջունել Կիևում և մի շարք հանդիպումներ ունենալ», - ասել է գերատեսչության խոսնակ Գեորգի Տիխյին։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում հանդիպում էր ունեցել Քելլոգի հետ և բանակցություններից հետո փոխանցել, որ քննարկել են ամերիկյան զենքի մատակարարումների, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը: