Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հրաժարվել ռուսական նավթից և լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։
«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Ռուսաստանից նավթ գնել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին առաջարկում է նաև 50-100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ՝ թուլացնելու Պեկինի տնտեսական ազդեցությունը Ռուսաստանի վրա: