ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, քանի որ «Ռուսաստանը շատ մեծ տերություն է, իսկ Ուկրաինան՝ ոչ»։
Երեկ Ալյասկայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփը նաև համաձայնել է Պուտինի հետ, որ բանակցողները պետք է գնան կարգավորման, ոչ թե պայմանավորվեն հրադադարի շուրջ, ինչպես պահանջում էին Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները։ Մինչ այդ նաև Ամերիկան էր այս հարցում աջակցում նրանց։
Երեկվա հանդիպումից հետո, որն առաջինն էր Ուկրաինայի դեմ Կրեմլի ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմից ի վեր, Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։ Թե որոնք են համաձայնեցված ու դեռ վիճահարույց կետերը՝ նախագահներից որևէ մեկը չհստակեցրեց. Թրամփն ու Պուտինը հայտարարություններից հետո լրագրողներին հարցերին չպատասխանեցին՝ արագ հեռանալով մամուլի սրահից։