Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը խնդրել է վերացնել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները, և ինքը պատրաստ է այդ հարցը քննարկել։
«Իրանի հանդեպ շատ խիստ պատժամիջոցներ են սահմանվել, դա բարդացնում է իրավիճակը, բայց ես բաց եմ քննարկումների համար», - ասել է Թրամփը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ ընթրիքի ժամանակ։
Արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Իրանի դեմ պատաժամիջոցներ են սահմանել միջուկային ծրագրին ի պատասխան։ Այս տարեսկզբին Վաշինգտոնն ու Թեհրանը անուղղակի բանակցությունների շարք էին սկսել, որոնք, սակայն, դադարեցին ամռանը, երբ Իսրայելը՝ ԱՄՆ աջակցությամբ, ռազմական հարձակում սկսեց Իրանի դեմ։
Օմանը, որ հյուրընկալում էր ԱՄՆ-Իրան հանդիպումները, կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Թրամփ. «Իրանի հանդեպ շատ խիստ պատժամիջոցներ են սահմանվել, դա բարդացնում է իրավիճակը, բայց ես բաց եմ քննարկումների համար»