Մատչելիության հղումներ

Թուրքիայում կրկին ձերբակալություններ ու խուզարկություններ են ընդդիմադիրների շրջանում


Թուրքիայում կրկին ձերբակալություններ ու խուզարկություններ են ընդդիմադիրների շրջանում, հայտնել են պետական և անկախ լրատվամիջոցները։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է և մի շարք հարցումներով առաջ է անցնում նրանից, մարտ ամսից կալանքի տակ է՝ կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեղադրանքներով։ Իմամօղլուն հերքում է բոլոր մեղադրանքները։

Շաբաթ օրը պետական «Անադոլու» գործակալությունը և NTV մասնավոր հեռուստաընկերությունը հաղորդել են, որ չորս առանձին կոռուպցիոն գործերի շրջանակում ձերբակալության հրամաններ են տրվել 47 մարդու նկատմամբ, որոնցից 28-ը արդեն կալանավորվել են։

Նրանց թվում են նախկին պատգամավոր Այքութ Էրդողդուն, Ստամբուլի մի շարք շրջանների քաղաքապետեր, Ստամբուլի քաղաքապետարանի կամ դրա հետ առնչվող կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ադանայի նահանգում գտնվող երկու շրջանների քաղաքապետեր։

Արևմտյան մի քանի երկրներ, իրավապաշտպան խմբեր բազմիցս հայտարարել են, որ այս գործողությունները հակաժողովրդավարական են և միտված են ընդդիմության ընտրական շանսերի նվազեցմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG