Թուրքիայում գործող ռադիոկայանի գործունեությունը կասեցվում է՝ եթերում հնչած Հայոց ցեղասպանություն բառերի համար։
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությունը չեղարկեց Ստամբուլում գործող ռադիոկայանի հեռարձակման լիցենզիան այդ լրատվամիջոցի եթերում հյուրի կողմից Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած խոսքի համար․ լրատվամիջոցի զրուցակիցը կիրառել է հենց ցեղասպանությունը եզրույթը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է:
«Հեռարձակման 30-ամյակին ընդամենը մեկ ամիս է մնացել և այս լուրը վերջին հարվածն է Թուրքիայում խոսքի և լրատվամիջոցների ազատությանը», - հայտարարել է Acik Radyo-ի խմբագրակազմը։
Ավելի վաղ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը վերահսկող RTUK-ը հինգ օրով զրկել էր Acik Radyo-ին հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում»:
Գերատեսչությունը լրատվամիջոցի գործունեությունն արգելում է, պնդելով, որ ռադիոակայանը որևէ կերպ չի փորձել «ուղղել հյուրի խոսքերը, որոնք ատելություն և թշնամանք են հրահրում»:
«Լիցենզիայի չեղարկումը, անկախ պատճառից, միանշանակ փորձ է լռեցնելու հանրային ձայնը», - հայտարարել է Acik Radyo-ի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Օմեր Մադրան։