Մատչելիության հղումներ

Թուրքիայում բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, այդ թվում՝ լրագրողներ


Բողոքի ցույցեր Ստամբուլում, 24-ը մարտի, 2025թ․
Բողոքի ցույցեր Ստամբուլում, 24-ը մարտի, 2025թ․

Թուրքիայում վերջին օրերի հակակառակավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարն Ալի Յերլիքայան։

«Մեր փողոցների ահաբեկումը և մեր ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգը բացարձակապես չի հանդուրժվելու», - հայտարարել է թուրք պաշտոնյան։

ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով՝ ձերբակալվածների թվում առնվազն10 լրագրող կա, այդ թվում՝ AFP լրատվական գործակալության լուսանկարիչը։ Այս տեղեկությունը հաստատել է նաև գործակալությունը։

Թուրքիայում բողոքի ցույցերը մեկնարկել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և նրա թիմակիցների՝ մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանություննները Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիոյի ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան:

Իմամօղլուն հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «զրպարտություններ»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG