Այսօր առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օծանելիքի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, նրան հոսպիտալացրել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհի պատճառները դեռևս պարզ չեն։
Ստամբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիլովասին արդյունաբերական քաղաք է, որտեղ կան բազմաթիվ պահեստներ և գործարաններ։