Մատչելիության հղումներ

Թուրքիան զգուշացնում է Սիրիայի հյուսիսում հնարավոր հարձակման մասին


ԻՊ գրոհայինը սիրիական Քոբանի քաղաքի մոտ, արխիվային լուսանկար
ԻՊ գրոհայինը սիրիական Քոբանի քաղաքի մոտ, արխիվային լուսանկար

Եթե Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումները վայր չդնեն զենքերն, ապա Թուրքիայի զինված ուժերը կարող են հատել այդ երկրի հետ սահմանը՝ հարձակում ձեռնարկելով «ահաբեկչական կազմավորումների դեմ», հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործողությունների ընթացքում «Անկարան հարգելու է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։

Turkiye թերթի տեղեկություններով՝ հնարավոր հարձակմանը կարող են մասնակցել նաև Անկարայի հետ համագործակցող սիրիական խմբավորումները։

«Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները տեղակայվել են Հալեպի, Ռաքքայի և Հասեկեյի ուղղություններում։ Այս շրջաններ նաև հավելյալ անձնակազմ և զրահատեխնիկա է տեղափոխվել», - գրում է թերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG