Մատչելիության հղումներ

Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը


Թուրքիայի դեսպանատունը Դամասկոսում, 12-ը դեկտեմբերի, 2024թ․
Թուրքիայի դեսպանատունը Դամասկոսում, 12-ը դեկտեմբերի, 2024թ․

12 տարվա դադարից հետո Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը, հայտարարել է Թուրիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ դեսպանատան անձնակազմը Սիրիայի մայրաքաղաք է վերադարձել նախօրեին։

Առաջիկա ամիսներին Թուրքիան Սիրիայում ներկայացված կլինի գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Այդ պարտականությունները կկատարի Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպանը։

Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականի մարտին՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG